Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է տան նկուղում։ Նախնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել, հարուցվել է քրեական գործ:
Կուսակցությունների ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել Վարդևան Գրիգորյանին և հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են քարոզարշավը: «Գալա»-ն, «Բալասանյան դաշինքը»-ը, ՀԱԿ-ը, «Համախմբումը», «Ալյանսը», «Քաղաքացիական պայմանագիրը» դադարեցրել են քարոզարշավը: